ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ընտանեկան օրենսգրքում փոփոխությունների մասին նախագիծը, որը երեխաներին այս կամ այն դպրոց կամ մանկապարտեզ ընդունվելու ժամանակ առավելություն է տրվում, եթե այդ դպրոցում կամ մանկապարտեզում արդեն սովորում են նրանց եղբայրները կամ քույրերը:
Օրենքի ընդունումը պայմանավորված է նրանով, որ ծնողները չեն կարողանում իրենց երեխաներին ժամանակին հասցնել դպրոցներ կամ մանկապարտեզներ, եթե վերջիններս տարբեր տեղեր են սովորում:
Հավելենք, որ նախագծի մասին հանրությունն իմացել էր 2019 թվականի մայիսին: