Բարի օր Հասարակություն 

Ամիսը 3 անգամ գումար են հավաքում աշակերտներից․ Ուսուցչուհի

analitik.am

Analitik.am-ի հետ կապ է հաստատել ուսուցչուհի Ա.Միքայելյանը, ով պատմել է իրենց դպրոցում տիրող անօրինականությունների մասին:

Նա խնդրեց չհարապարել դպրոցի անունը՝ մեկնաբանելով, որ աշխատում է տվյալ դպրոցում և չի ցանկանում խնդիրներ ունենալ. «Ես դպրոցում արդեն 9 տարի է հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ, լավ եմ հասկանում այն ամենն, ինչ կապված է դպրոցի ներքին խնդիրների հետ, բայց հեղափոխությունից հետո տեղի ունեցող դեպքերը խնդիրներ չեն, այլ անօրիանականություններ են»:

Ա. Միքայելյանի խոսքերով, մեկ տարի առաջ անօրինական հեռացրել են դպրոցի տնօրենին, ում փոխարենը գործից անտեղյակ ինչ-որ մեկին են նշանակել. «Նախկին տնօրենի հետ բավականին երկար եմ աշխատել ու այդ ընթացքում երբեք անհամաձայնություններ չեն եղել՝ ո՛չ ուսուցչուհիների հետ, ո՛չ աշակերտների, ո՛չ նրանց ծնողների: Հիմա, երբ ԿԳՄՍ անգրագետ նախարարն ինչ-որ տգետի է նշանակել դպրոցի տնօրեն, անընդհատ խնդիրներ են լինում: Արդեն այն աստիճան է թեժացել իրավիճակը, որ ծնողներն իրենց երեխաներին հանում են մեր դպրոցից, որովհետև ամիսը 3 անգամ գումար են հավաքում աշակերտներից՝ պատճառաբանելով, թե ձեզ համար դպրոցի ներքին վիճակն ենք բարելավում, որ ավելի մեծ սիրով գաք դասի»:

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ դպրոցի ուսուցիչներն իրավունք չունեն տնօրենի հետ ինչ-որ բան քննարկել.«Հավատացեք, երբ ժողովի ժամանակ ուսուցչուհին միտք է արտահայտում և դա տնօրենին դուր չի գալիս, ուրեմն ամենաուշը մյուս շաբաթ արտահայտած մտքի համար ուսուցչուհին պատասխան է տալիս՝ աշխատանքից ազատվելու հրամանով: Տպավորությունն այնպիսին է, կարծես այդ տնօրենի թագավորությունում ենք դասավանդում, ու մենք իրավունք չունենք այդ թագավորությունում կարծիք արտահայտելու, որովհետև մեզ կազատեն աշխատանքից: Աշակերտները զզվելով են դպրոց հաճախում, ծնողներից ամեն օր բողոքներ ենք լսում: Նմանատիպ շատ ու շատ բաներ կարող եմ թվել:

Ես՝ ինքս, կարիքից դրդված եմ շարունակում դասավանդել տվյալ դպրոցում, բայց մի օր համբերությանս բաժակը կլցվի և այդ զզվելի նախարարին ցույց կտամ իր տեղը: Չեմ հասկանում՝ ամեն հոգեկան հիվանդ վարչապետ է նստում, ամեն սեռական հողի վրա շեղված նախարար է նստում, այս ի՞նչ է կատարվում, այս ո՞ւմ ձեռքն են տվել երկիրը: Ինչ-որ մի անգրագետների ոհմակ եկել ու լափում է մեր տարիներով աշխատած վաստակը»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից