Մոսկվայում Yandex տաքսու վարորդն ավտոմեքենայի դուռն ուժեղ փակելու պատճառով ծեծի է ենթարկել ուղևորին: Այս մասին հայտնում է Life-ը՝ հղում անելով իր աղբյուրին:
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին, երբ ուղևորն իր որդու հետ վերադառնալիս է եղել ազգականներից մեկի ծննդյան տոնից։ Հասնելով տեղ ուղևորն ուժեղ փակել է ավտոմեքենայի դուռը, ինչի արդյունքում ծագած վիճաբանության ժամանակ վարորդը ծեծի է ենթարկել ուղևորին:
Տուժածը հոսպիտալացվել է և արդեն վիրահատվել:
Տաջիկստանի 31-ամյա քաղաքացին բերման է ենթարկվել։