Ձմեռ պապն արդեն նվեր է պատրաստել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար: Այս մասին վերջինս հայտարարել է Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Լայֆը։
«Առողջություն, բարեկեցություն և ամենալավն ու բարին։ Նախագահը պետության համար գործեր է անում, իսկ ես՝ հեքիաթային։ Եթե մենք օգնենք միմյանց, ապա ամեն ինչ լավ ու հարթ կլինի»,-ասել է նա։
Ձմեռ պապի խոսքերով, իրեն նամակներ են գրում և՛ երեխաները և՛ մեծահասակները։ Օրինակ՝ այս տարի ռուսաստանիցներից նա ստացել է 3 միլիոն 664 հազար հաղորդագրություն, և փորձել է պատասխանել դրանցից յուրաքանչյուրին։
Նա շեշտել է, որ մեկ նամակ իրեն շատ է տպավորել, որն ուղարկել է 90-ամյա մի տատիկ։ Նա սրտանց խնդրել է լավ նվերներ իր թոռների համար: