Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Առնակ Ավետիսյանը կփոխարին Ռոմանոս Պետրոսյանին

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռոմանոս Պետրոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և 2019-2020 թվականի աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը դեկտեմբերի 9-11-ը ներառյալ:

2. Ռոմանոս Պետրոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը:

 

Նույն շարքից