Հասարակություն 

7-ամյա աղջիկն ու կատուն ընկել են շենքի 9-րդ հարկից և ողջ մնացել

analitik.am

Ռուսաստանում 7-ամյա աղջիկը, ում ուսապարկի մեջ կատու է եղել, ընկել է բնակելի շենքի 9-րդ հարկից։ Ե՛վ աղջիկը և՛ կատուն ողջ են մնացել։ Այս մասին հայտնում է Լենտան։

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ի առավոտյան։ Ենթադրաբար աղջիկը սպասել է մորը և պատուհանի մոտ նստած ժամանակ չի կարողացել պահել հավասարակշռությունը։ Նշվում է, որ շտապօգնության ծառայություն զանգահարել են ականտեսները։

Երեխային տեղափոխել են հիվադանոց, որտեղ նա ստացել է բժշկական օգնություն։ Վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում։

Նույն շարքից