Հասարակություն 

Փորձել են առևանգել Տաթև Վիրաբյանին /լուսանկարներ/. Հայտարարություն

analitik.am

Այսօր, դեկտեմբերի 2-ին, ժամը 15:50-ի սահմաններում Հանուն Արցախի գրասենյակի մուտքի մոտ տեղի է ունեցել սադրանքի և առևանգման դեպք: Երկու տղաներ, գրասենյակից դուրս են կանչել Տաթև Արցախ անվամբ ՖԲ օգտատեր Տաթև Վիրաբյանին և փորձել առևանգել, որը ուղեկցվել է լկտի, սեռական բնույթի հայհոյանքներով:

Դեպքը աննախադեպ է նաև նրանով, որ տվյալ անձիք ակնհայտ սադրում էին գրասենյակի մյուս անդամներին: Այս դեպքը ևս մեկ անգամ փաստում է, որ դեռևս 2018թվականի հունիսին հայտնի ավտոկայանի դեպքերը, ոչ թե բնակչության ցասման արտահայտումն էր, այլ մի խումբ անձանց կողմից կազմակերպված սանդրանք, որոնց պարագլուխներն էին նույն այդ 2 եղբայրները:

Պահանջում ենք, որ ԱՀ Ոստիկանությունն ու մյուս պատկան մարմիններն այս գրությունն ընդունեն որպես հայտարարություն հանցագործության մասին և մեղավորներին ենթարկեն պատասխանատվության, քանզի այս անձանց համար պատասխանատվության չենթարկվելը դարձել է օրինչափ:

Վիտալի Բալասանյանի գրասենյակ

Նույն շարքից