Հասարակություն 

Տղամարդը հրկիզել է նախկին կնոջ տունը և սելֆի արել այրվող տան ֆոնի վրա

analitik.am

Սախալինի շրջանի Նովոտրոյիցկի գյուղի բնակիչը հրկիզել է նախկին կնոջ տունը և սելֆի արել այրվող տան ֆոնի վրա։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՆԳՆ-ին։

Նախկինում դատապարտված 23-ամյա տղամարդը վիճել է 46-ամյա իր նախկին կնոջ հետ և գնացել նրա տուն՝ հարաբերությունները պարզելու համար, բայց կինը հրաժարվել է շփվել: Այնուհետև տղամարդը սպասել է մինչ կինը դուրս կգա տանից, և հրկիզել է այն՝ սելֆի անելով այրվող տան ֆոնի վրա:

Տղամարդը բերման է ենթարկվել։

Հարուցվել է քրեական գործ։

Նույն շարքից