Քաղաքականություն 

Արժե կարդալ հուշարձաններ ներկելուց առաջ... Երվանդ Վարոսյան

analitik.am

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արժե կարդալ հուշարձաններ ներկելուց առաջ...

Երբ գեներալ Իվան Պասկևիչի գլխավորությամբ ռուսական զորքերը 1827 թվականի հոկտեմբերի 1-ին ազատագրել են Երևանի բերդը, խանության (Երևանի լանություն) 100 000 հպատակներից 23 000-ն էին ազգությամբ հայ: Միայն Արցախում և Սյունիքում էին հայերը շարունակում կազմել բացարձակ մեծամասնություն։

1828-1830 թվականներին Իրանից Հայաստան են տեղափոխվում 40-42 հազար, իսկ Թուրքիայից՝ 75-80 հազար հայեր։ Նրանց մի ստվար հատված հաստատվում է Հայկական մարզի տարածքում։ Մնացածները հաստատվում են Ռուսական կայսրությանը հպատակ հայկական տարբեր գավառներ՝ Ջավախք, Սյունիք, Արցախ, Գարդմանք։

Հայրենադարձությունը կազմակերպել էին ռուս դիվանագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԲՈՅԵԴՈՎԸ և հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին: Միաժամանակ Իրանից և Թուրքիայից Հայկական մարզ են տեղափոխվում այլ քրիստոնյաներ՝ հույներ և ասորիներ։ Հայկական մարզի տարածքը լքում են բազմաթիվ թուրքեր և պարսիկներ։ Հայկական մարզը ռուսահայության համար սկսում է դիտարկվել որպես հայության նոր կենտրոն։ Արդյունքում ընդհանուր բնակչության թիվը հասնում է 160 հազարի, որից հայերը արդեն կազմում էին մեծամասնություն՝ 52 տոկոս»:

Նույն շարքից