83 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասանուհի Շելլի Մորիսոնը, ով հայտնի է «Ուիլ և Գրեյս» և «Կոլոմբո» հեռուստասերիալներով, հայտնում է New York Times-ը:
Մորիսոնը մահացել է կիրակի օրը, Լոս Անջելեսում: Դերասանուհին մահացել է սրտի անբավարարությունից, հայտնել է նրա ամուսինը՝ Ուոլթեր Դոմինգեսը:
Հանրաճանաչ «Ուիլ և Գրեյս» հեռուստասերիալում Մորիսոնը պետք է խաղար միայն մեկ դրվագում, սակայն հանդիսատեսին այնքան է դուր եկել դերը, որում խաղացել է նա, որ դերասանուհին նկարահանվել է ևս ութ սեզոնում, հայտնում են լրատվամիջոցները: