Քաղաքական 

Արտակ Խաչատրյանն արդարացնո՞ւմ է Աբրահամ Մանուկյանին

 

«Ուզում եմ հայտնել, որ իմ հասարակական կյանքում ոչինչ չի փոխվել: Ես շարունակելու եմ մնալ ազատության և արդարությա մարտիկ», - այս մասին այսօրվա ասուլիսին ասաց «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանը, ում խոսքով՝  իր հետ կատարվածը կապ ունի  միմիայն հասարակական գործունեության հետ, քանի որ ինքն անձնական որևէ խնդիր չունի: «Թող իմանան ՓՄՁ ոլորտի մարդիկ, որ շարունակելու եմ պայքարել»,- հայտարարեց նա:

Անդրադառնալով  իր կուսակցական պատկանելությանը՝ նա նշեց, որ տարիներ շարունակ եղել է ԲՀԿ ներկայացուցիչ և ինչպես նախկինում, այնպես էլ այսօր և հետո մնալու է այդ կուսակցությունում , պաշտպանելու այդ կուսակցության շահերը և կանգնելու Գագիկ Ծառուկյանի կողքին. «Ես գաղափարախոսությունն եմ ընտրել, թող իմ գիտելիքների վրա ոչ ոք չկասկածի»:

Առևանգման կապակցության էլ նա ասաց, որ  չի կարող ենթադրություններ անել՝ իր նկատմամբ բռնություն իրականացնողները ԲՀԿ-ակա՞ն, թե՞ ՀՀԿ-ական են: «Ով էլ լինեն, պետք է պատիժ կրեն:Միայն կարող եմ ասել՝ որպես ՀՀ քաղաքացի ես պահանջատեր եմ և ակնկալում եմ գործի շուտափույթ բացահայտում : Հարուցված է քրեական գործ, նախաքննություն է անցկացվում: Ենթադրությունների մակարդակով կոռեկտ չեմ համարում խոսել, բնականաբար, առաջ կքաշվեն վարկածներ, որոնք կստուգվեն: Բացի այդ, ես ընդամենը երեկ եմ դուրս գրվել հիվանդանոցից և չէի կարող քաջատեղյակ լինել մանրամասներին: Ունեմ ավելի կարևոր հարց, որը վերաբերում է իմ առողջությանը, դեռ երկար պետք է բուժվեմ, բժիշկների հսկողության տակ եմ»,-ասաց նա՝ հավելելով, որ իրավապահ մարմինների պրոֆեսիոնալիզմը չի ուզում կասկածի տակ դնել:  «Պարզապես շատ  ցավոտ կլինի, եթե պարզվի, որ նրանք գործը քաղաքական ուղղվածությամբ են տանում»,- նշեց նա:


Հարցին, թե ինչպես է վերաբերվում այն վարկածին, որ իրեն առևանգելու և ծեծի ենթարկելու հետքերը տանում  են իր կուսակից Աբրահամ Մանուկյանի ուղղությամբ, ակտիվիստն ասաց, որ հերքել է այդ փաստը և հայտարարել, որ չի գտնվել այդ վայրում:

Նույն շարքից