Հասարակություն Տեսանյութեր 

Դոնալդ Թրամփը կրկին «մոռացել է» իր կնոջ մասին /Տեսանյութ, լուսանկար/

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախքան ուղղաթիռ նստելը «մոռացել է» իր կնոջը՝ Մելանյային: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է «FOX 10 Phoenix»-ի YouTube ալիքում:

Կադրերում երևում է, թե ինչպես է Թրամփն անձրևանոցը ձեռքին միայնակ շարժվում դեպի ուղղաթիռը, այնուհետև ճանապարհին կեսին կանգ առնում և սպասում իր կնոջը, ինչից հետո նրան է միանում Մելանյան: Որոշ լրագրողներ ենթադրել են, որ այդ ժամանակ նախագահը պարզապես «մոռացել է» իր կնոջ մասին:

Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Թրամփը Մելանյային անհարմար դրության մեջ է դնում: ԱՄՆ նախագահին բազմիցս մեղադրել են կնոջ նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ։

Նույն շարքից