Քաղաքական Միջազգային 

Թուրքիան մեղադրել է ՆԱՏՕ-ին ոչ բավարար աջակցություն ցուցաբերելու մեջ

Թուրքիան մեղադրել է ՆԱՏՕ -ին վերջին տարիներին ոչ բավարար աջակցության մեջ: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, փոխանցում է Լենտան։

«Վերջին տարիներին Թուրքիան չի ստացել այն վճռական աջակցությունը, որն ակնկալում էր ՆԱՏՕ-ից»,-գրել է նա՝ հիշեցնելով, որ իր երկիրը մասնակցել է դաշինքի առաքելություններին և միշտ մեծ ներդրում է ունեցել դրա ամրապնդման գործում:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հավելել է, որ Անկարան, իր հերթին, կշարունակի աջակցել ՆԱՏՕ-ին: Այնուամենայնիվ, Ալթունը կարծիք է հայտնել, որ դաշինքը պետք է օգնի լուծելու անդամ պետություններին ազգային անվտանգության սպառնալիքները:

Նույն շարքից