Հայաստան Քաղաքական 

Հայհոյանքներ են հնչել. Ինչու են սրվել Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հարաբերությունները. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով՝ վերջերս սրվել են Նիկոլ Փաշինյանի և նախկին վարչապետ Արամ Սարգսյանի հարաբերությունները:

Վերջինս իր նեղ շրջապատում բազմապիսի դժգոհություններ է հայտնում Փաշինյանի վերաբերյալ, անգամ հայհոյանքներ է տալիս Նիկոլի հասցեին՝ քննադատելով Փաշինյանի գործելաոճը:

Արամ Սարգսյանը, մասնավորապես, նշում է, որ մարդիկ փողոց են դուրս գալու, նաև փողոց են փակելու և Փաշինյանին ասելու են՝դու ստախոս ես: Ասելու են՝ դու համեստության կոչերով իշխանության ես գալիս, բայց ավտոդ քեզ ձեռք չի տալիս, դաչադ քեզ ձեռք չի տալիս:

Սարգսյանը նաև նշում է, որ իր եղբայր Վազգեն Սարգսյանը ապրել է վերոնշյալ դաչայում առանց ավելորդ շռայլություններ թույլ տալու»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից