Հասարակություն 

Ղազախստանում ավտոբուս է վթարի ենթարկվել․ Զոհվել է 4 մարդ, տուժածների թիվը հասնում է 15-ի

Ղազախստանում ուղևորատար ավտոբուսի վթարի արդյունքում զոհվել է 4 մարդ, ևս 15-ը տուժել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների նախարարությանը, փոխանցում է Լենտան:

Նշվում է, որ դժբախտ պատահարը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Կիզիլորդայի շրջանում։ Ավտոբուսի վարորդը վատ եղանակի պատճառով կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի արդյունքում այն շրջվել է։

Փրկարարները շարունակում են իրականացնել շտապ փրկարարական աշխատանքներ: Դեպքի վայրում հերթապահություն են իրականացնում շտապօգնության և ոստիկանության ծառայողները: Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոբուսում 50 մարդ է եղել:

Ղազախստանում Ռուսաստանի դեսպանատունը ճշտում է տեղեկություններն այն մասին արդյոք ավտոբուսում եղել են Ռուսաստանի քաղաքացիներ:

Նույն շարքից