Քաղաքականություն 

Ես ԿԳ նախարար եմ այսօր. Արմեն Աշոտյան

analitik.am

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի ունեցավ էլեկտրոնային գրադարանի սրահի բացումը: Բացմանը ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

 

Նախարարը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց էլեկտրոնային գրադարանի կարևորությունը, բայց  ներքաղաքական հարցերի չցանկացավ պատասխանել:

 

«Ոչ մի քաղաքականություն: Ես ԿԳ նախարար եմ այսօր, չեմ զբաղվել քաղաքականությամբ կրթության հաշվին, չեմ զբաղվում կրթությամբ քաղաքականության հաշվին», - ասաց նա:

 Արմեն Աշոտյանը ընդդծեց, թե այս օրերին որևէ այնպիսի բան չի եղել, որն իրեն կստիպեր նորից խոսել քաղաքականությունից: 

Նույն շարքից