Հայաստան Քաղաքական գլխավոր 

ԱԺ-ն հետաձգեց «նախադեպը չունեցող խայտառակ նախագծի» քննարկումը

Ազգային ժողովը դեռ չի քննարկի Սահմանադրական դատարանի մասին նախագիծը, որով ՍԴ դատավորները մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում իրենց լիազորությունները դադարեցնելուց հետո մինչև իրենց համար սահմանադրությամբ սահմանված տարիքի լրանալը կստանան կենսաթոշակ հրաժարականի պահին ստացած դրույքաչափի և հավելավճարի չափով:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքերով, սա ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու հերթական նախաձեռնությունն է, անձանցից ձերբազատվելու խնդիր չկա, փորձ է արվում ներդնել պատվավոր հեռանալու ինստիտուտը:

ԱԺ նիստում Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հիշեցրեց, որ հանձնաժողովն առաջարկել է հարցը քննարկել 24-ժամյա ռեժիմում. «Հաշվի առնելով այն, որ երեկ բանավոր առաջարկներ են հնչել և մենք անցումային դրույթների հետ գործ ունենք՝ ԱԺ նախագահին առաջարկում եմ հարցի քննարկումը տեղափոխել օրակարգի վերջ, որպեսզի մենք հնարավորինս կարողանանք սրբագրել այն»:

Պատգամավորների քվեարկության արդյունքում Վարդանյանի առաջարկն ընդունվեց: Կողմ արտահայտվեց 95 պատգամավոր, դեմ՝ 15:

Ավելի վաղ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն օրենքի նախագիծն անվանել էր նախադեպը չունեցող խայտառակ նախագիծ:

Նույն շարքից