Քաղաքական Միջազգային 

Թրամփը ժամանել է Լոնդոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և հանդիպելու Եղիսաբեթ II-ի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Լոնդոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և հանդիպելու թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ։ Այս մասին հայտնում է Mirror-ը:

Թրամփի ինքնաթիռը վայրէջք է կատարել Էսեքսի Ստանսթեդ օդանավակայանում, քաղաքական գործիչը հայտնվել է թեքահարթակի վրա՝ իր կնոջ՝ Մելանյայի ուղեկցությամբ։ Նա երեք օր կմնա Մեծ Բրիտանիայում և կհանդիպի նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։

Հաղորդվում է, որ նրա ժամանման կապակցությամբ առողջապահության ոլորտի աշխատողները պատրաստվում են բողոքի ցույց կազմակերպել Բուքինգհեմյան պալատի մոտ։

Թրամփի այցի հիմնական նպատակը ՆԱՏՕ-ի 70-րդ գագաթնաժողովին մասնակցելն է։

Նույն շարքից