Քաղաքական Բարի օր 

Թագաժառանգը հիասթափվել է

Ես խոսում եմ որպես երկրի համար սրտացավ մարդ, ոչ թե փորձում եմ արդարանալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը՝ մեկնաբանելով իր խոսքերը, որ Հայաստանում ներդրումների համար նպաստավոր պայմաններ չկան. «Փաս փաստացի եմ խոսում, ոչ թե ուզում եմ հաճոյանալ»:

Ծառուկյանը հիշեցրեց թագաժառանգի հետ համատեղ սիլիցիումի գործարան կառուցելու պլանների մասին՝ հայտարարելով, որ հողն իրենցն էր, միայն պետք է կատեգորիան փոխվեր. «Ուղիղ 1,5 տարի մեր սեփական հողի կատեգորիան չփոխեցին: Այդ մարդը հիասթափվել է ու չի ուզում շարունակել»:

ԲՀԿ առաջնորդը խոսեց նաև բամբակի արտադրամաս կառուցելու պլանների մասին, որը ևս տապալվել է. «Ես սիրում եմ իմ երկիրը, ուզում եմ ներդրումներ բերել, ցանկացած խոսքիս տակ գործ կա»:

Նույն շարքից