Հասարակություն 

Նուբարաշենի աղբանոցի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել. կա տուժած /Լուսանկար/

Դեկտեմբերի 2-ին, ժամը 23։33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Renault» մակնիշի ավտոքարշակը (վարորդ՝ Վարդան Մ., ծնված  1991 թ.) և «BMW 5» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ալբերտ Մ., ծնված 1979 թ.). վերջինիս վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Նույն շարքից