Ես ընդհանրապես հիասթափված չեմ, որևէ մեկը չպետք է հիասթափվի, կյանքը շարունակվում է: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հիասթափված է հեղափոխությունից:
Ծառուկյանի խոսքերով, ամեն մարդ իր թերությունն ինքն իր մեջ պետք է փնտրի. «Մարդը պետք է միշտ հավատով լինի, իր գնահատականը հինգ պետք է նշանակի, կարողանա աշխատել, ստեղծել, օրինակ ծառայել»: