Քաղաքական 

Հայկ Մարությանի հրաժարականի որևիցե անհրաժեշտություն չեմ տեսնում. Ալեն Սիմոնյանը խոսեց որպես իրավաբան

Հայկ Մարությանի հրաժարականի որևիցե անհրաժեշտություն չեմ տեսնում, որևիցե ձևով պարոն Մարությանին չեմ մեղադրում որևիցե հարցի շուրջ: Նա մնացել է իր գործառույթների մեջ: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանը նշեց, որ օրենսդրական առումով որևիցե խախտում չի տեսնում ու դա ասում է որպես իրավաբան. «Այլ հարց է, որ միգուցե օրենսդրական բաց գոյություն ունի, որն այսօր ընդդիմությունը փորձում է ինչ-որ ձևով շահարկել»:

Սիմոնյանը չմանրամասնեց, թե ինչի մասին է խոսում՝ նշելով, որ չի ցանկանում խորանալ իրավաբանության մեջ:

Սիմոնյանը համաձայն չէ հայտարարությունների հետ, որ տեխնիկան Երևանի քաղաքապետարանին տալը գաղտնի է պահվել:

Նույն շարքից