Հայաստան Քաղաքական գլխավոր 

Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծված է. Ալեն Սիմոնյան

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես են լուծելու Սահմանադրական դատարանի ճգնաժամը, եթե ՍԴ դատավորիների մասին օրենքի ընդունումից հետո, որևէ մեկը չօգտվի դրանից, հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծված է. «Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծված է, քանի որ ակնհայտ է՝ այն խնդիրները, որոնք այնտեղ առկա են, թույլ չեն տալու, որպեսզի շարունակվի այն իրավիճակը, որը կար մինչ օրս: Այդ հարցը ժամանակի խնդիր է ու լուծվելու է, որևից մեկի մոտ թող կասկած չլինի»:

Սիմոնյանի խոսքերով, խնդիր կա ցնցումների չենթարկելու Հայաստանի Հանրապետությունը, դատական համակարգը, որն ամենապրոբլեմատիկ համակարգերից մեկն է. «Որպեսզի ճնշումների մասին խոսակցություններ չլինեն, արվում է ամեն ինչ, որպեսզի ամեն ին լինի օրինականության սահմաններում ու չլինեն ցնցումներ:

Ինչպես լուծվեց ԱԺ հարցը, Սերժ Սարգսյանի հարցը, այնպես էլ լուծվելու է ՍԴ հարցը, թող որևիցե մեկի մոտ կասկած չլինի»:

Իսկ թե ինչու Սիմոնյանը նախ ասաց, որ հարցը լուծված է, հետո նշեց, որ լուծվելու է, գիտի թերևս միայն ինքը:

Նույն շարքից