Հասարակություն 

Ալեն Սիմոնյանը՝ Շահեն Հարությունյանի կողմից Գրիբոյեդովի արձանը պղծելու մասին

Բացասական եմ վերաբերվում: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Շահեն Հարությունյանի կողմից Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը պղծելու մասին:

«Այդ մարդը չգիտի, թե ով է Գրիբոյեդովը, ինչ դեր է ունեցել, ինչու է մահացել, ինչու են նրան սպանել: Վատ բառ չեմ ուզում ասել, սակայն դրա համար տեղ կա»,-ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ տեղի ունեցածը վանդալիզմ է, որը կապ չունի Հարությունյանի նշած նպատակի հետ:

Սիմոնյանը կարծում է, որ Հարությունյանն աչքի ընկնելու անհաջող փորձ է արել, որը հանրության բոլոր շերտերը բացասաբար ընդունեցին. «Իրավապահներն իհարկե պետք է զբաղվեն հարցով ու զբաղվում են»:

Նույն շարքից