Միհրան Հակոբյանն իր էջում գրում է.
«Սա Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի դպրոցն է՝ ավիրված և ցուրտ: Ձմռան ցրտին բոլոր դասարանների աշակերտներին հավաքում են մի դասասենյակում, որ վառարանի մոտ դաս անեն: Ներեցեք մեզ երեխաներ:
Այս ձմեռ էլ դիմացեք կաթացող տանիքով և չջեռուցվող դպրոցում: Ներեցեք մեզ, որ որպես պետություն՝ դեռ չենք կարողանում ձեր համար կրթվելու պայմաններ ապահովել: Մեր պետությունն այս պահին չի կարող ձեր խնդիրները լուծել: Մեր պետությունը գումարներն ուղղում է Սահմանադրական դատարանի դատավորներին կաշառելու վրա, որ ձեզ հասանելիք գումարները ստանան և գործի չգնան: Ներեցեք մեզ երեխաներ...»:
