Հասարակություն 

Տղամարդը դանակահարել ու սպանել է նախկին կնոջը և երկու երեխաներին

Թաթարստանում բերման են ենթարկել տեղի բնակչին, ով կասկածվում է իր նախկին կնոջ և երկու երեխաների սպանության մեջ, երրորդ երեխան վնասվածք է ստացել ու հասցրել է փախչել։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Ռուսաստանի Քննչական կոմիտեի տարածքային բաժնի ներկայացուցիչ Անդրեյ Շեպտիցկինին։

Նշվում է, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել Մենդելևսկ քաղաքում։ 41-ամյա Այնուր Խարիսովը գնացել է նախկին կնոջ՝ Անգելինա Բաշարովոյի տուն, իր 2-ամյա տղային տեսակցելու համար, ով ամուսնալուծությունից հետո ապրելիս է եղել մոր հետ։

Նախնական տեղեկություններով՝ տղամարդը մի քանի դանակով հարվածներ է հասցրել 41-ամյա նախկին կնոջը, 19-ամյա երիտասարդին և 2-ամյա փոքրիկին։ Նշվում է նաև, որ տղամարդը դանակով հարվածել է նաև երրորդ երեխային, սակայն վերջինս հասցրել է փախչել և ոստիկանություն զանգահարել։ 11-ամյա փրկված տղան ներկայումս գտնվում է հիվանդանոցում և ցուցմունք է տալիս տեղի ունեցածի վերաբերյալ։

Իսկ բերման ենթարկված տղամարդն այժմ ոչ սթափ վիճակում գտնվում է հիվանդանոցում, քանի որ մեծ քանակությամբ ալկոհոլ է օգտագործել։

Հարուցվել է քրեական գործ։ Սպանության նախնական պատճառը եղել է խանդը և հարբեցողությունը։

Նույն շարքից