Դեկտեմբերի 2-ին, ժամը 21:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 74 շենքի մոտակայքում վնասվել է գազատար խողովակը, իսկ ծառը՝ շրջվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արտաշիսյան փողոցի թիվ 89 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք (6 մ երկարությամբ, 2 մ լայնությամբ և 1 մ խորությամբ), ծառը սահել է ցած, գազատար խողովակի փականը վնասվել է, տեղի է ունեցել արտահոսք` առանց հրդեհի բռնկման:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: