Հասարակություն Իրավական 

Հայտնաբերվել է անհետ կորած տղամարդու դին

Դեկտեմբերի 2-ին, ժամը 12.55-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի թաղամասի հարակից դաշտում հայտնաբերել են դիմային հատվածը հոշոտված անհայտ անձի դիակ։ Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հայտնաբերվածը 92-ամյա Վարդան Բաղդասարյանի դիակն է։ Նա նոյեմբերի 21-ից ոստիկանության

Շենգավիթի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից