ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր նշանակումներ է արել Զինված ուժերում.
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի.
Առաքել ՄԱՐՏԻԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Ալեքսան ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետի պաշտոնից:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Արմեն ԱՌՍՏԱՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության ռազմավարական պլանավորման վարչության պետ:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Էդվարդ ԱՍՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ: