Հասարակություն 

Ուղևորատար ինքնաթիռի թեքահարթակը պոկվել է օդում և ընկել առանձնատներից մեկի բակ

Ամերիկյան Delta ավիաընկերության ինքնաթիռը կորցրել է փչովի թեքահարթակը՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքի օդանավակայան թռչելու ճանապարհին: Այս մասին հայտնում է Fox News-ը:

Boeing 767-ը թռիչք է կատարել Ֆրանսիայից, իսկ ԱՄՆ-ում վայրէջք կատարելուց առաջ օդաչունը բարձր ձայն է լսել․ «Օդանավակայանի աշխատակիցները վայրէջքից հետո զննել են ինքնաթիռը և պարզել, որ աջ կողմում բացակայում է փրկարարական թեքահարթակը»,-ասված է հայտարարությունում։

Պարզվել է, որ թեքահարթակն ընկել է Միլթոնի փոքրիկ քաղաքի բնակիչ Վենհան Հուանգի բակ և վնասել նրա ծառերից մի քանիսը: Տղամարդը միջադեպն անվանել է խելագարություն։

Delta ավիաընկերությունը հետաքննություն է սկսել կատարվածի վերաբերյալ:

Նույն շարքից