Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին, Սոչիում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին։
Կողմերը կքննարկեն դաշնակցային զարգացման ճանապարհային քարտեզները, խոշոր ներդրումային ծրագրերը և գազի հարցը, ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
«Երկու երկրների ինտեգրման ուղին վաղուց ընտրված է, մենք առաջ ենք շարժվում մեր դաշնակցային պետության զարգացման գործում»,-ասել է Պեսկովը: