Քաղաքական գլխավոր 

Սերգեյ Լավրովն Ադրբեջանից պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ անդամ երկրներին ուղղված խնդրանքը՝ զենք չվաճառել Ադրբեջանին: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:

Լավրովը հայտարարել է, որ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության կարևոր ոլորտներից է: Նա նշել է, որ այդ համագործակցությունը համապատասխանում է միջազգային նորմերին, Ադրբեջանի և Ռուսաստանի օրենքներին և հաշվի առնելով այն բալանսը, որը կա տարածաշրջանում և որը կարևոր է կայունությունն ապահովելու համար:

Նույն շարքից