Հասարակություն 

Մոսկվայում և Չելյաբինսկում ահաբեկիչների են բերման ենթարկել

analitik.am

Մոսկվայում և Չելյաբինսկում բերման են ենթարկել «Հիզբ Ուտ-Թահրիր» ահաբեկչական կազմակերպության 2 առաջնորդների և 7 անդամների։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնին:

Ինչպես նշվում է գերատեսչությունում, բերման ենթարկված 9 անձանց թվում կան Ռուսաստանի քաղաքացիներ և Կենտրոնական Ասիայի երկրների բնիկներ:

Նրանք Ռուսաստանում տարածել են գաղափարախոսություն, որի նպատակն է եղել բռնի ուժով տապալել գործող իշխանությունը: Նրանք իրենց շարքերում հավաքագրել են մահմեդականների ու ներգաղթյալների։

Խուզարկության ընթացքում առգրավվել է արգելված գրականությունը, ինչպես նաև կապի տարբեր միջոցներ և ինֆորմացիայի հավաքագրման համար կրիչներ:

Նույն շարքից