Հասարակություն Տեսանյութեր 

Չիտայում հարբած տղամարդիկ շրջել են Ռոսգվարդիականների ծառայողական ավտոմեքենան /Տեսանյութ/

analitik.am

Չիտայում հարբած տղամարդիկ շրջել են Ռոսգվարդիայի աշխատակիցների ծառայողական ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է Чита.ру լրատվական գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը:

Գործակալության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ի երեկոյան Չեռնովիցկի շրջանում: Ստացված ահազանգից հետո Ռոսգվարդիականները ժամանել են սրճարան, որտեղ ըստ տեղեկությունների մի խումբ տղամարդիկ խախտել են հասարակական կարգը: Նրանք մտել են հաստատություն՝ դեպքի հանգամանքները պարզելու համար, սակայն այդ ժամանակ տղամարդկանց խումբը դուրս է եկել փողոց և շրջել Ռոսգվարդիականների ծառայողական ավտոմեքենան:

Այժմ բոլոր կասկածյալները բերման են ենթարկվել և տարվել ոստիկանության բաժանմունք:

Նույն շարքից