Քաղաքական 

Գարիկ Սարգսյանը համարում է, որ Արարատն իր մարզն է

Իմ գործընկերներն իմ մարզում հյուր են, թույլ տվեք նրանց ուղեկցել: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ պաշտոնատար անձինք Արարատի մարզում էին: Նրանք նախ ծանոթացան Սիս գյուղի արդեն լեգենդար դարձած ճանապարհին, հետո նաև Ռանչպար գյուղում մասնակցեցին մանկապարտեզի բացմանը:

Լրագրողներին ամեն դեպքում հաջողվեց մի քանի րոպե պահել մարզպետ Սարգսյանին, ով հասցրեց ասել, որ պարգևատրում չի ստացել, իր բաջանաղին չի պարգևատրել, իր բաջանաղն իր տեղակալը չէ:

Ինչ վերաբերում է վարսավիրի ծեծի մասին հայտնի պատմությանը, Սարգսյանը հայտնեց, որ քննություն է ընթանում, իրավապահները տեղեկություններ կհայտնեն:

Կոկոկրդիլոսաբուծարանի մասին հարցին Սարգսյանը չպատասխանեց:

Մասիսի քաղաքապետի հետ աշխատանքային հարաբերություններ ունի, միասին քեֆի չեն մասնակցել:

Սարգսյանը կարճ հայտարարեց, որ իր հարազատներին աշխատանքի չի տեղավորել, հիմա չի տեղավորում: Միայն օգնականն է ազգական, իր զարմիկն է:

Ինչ վերաբերում է մարզպետի տեղակալին, մարզպետն ասաց, որ իր կուրսեցին է, ընկերներ են. «Նա ակտիվ գործունեություն է ծավալել մեզ հետ, աջակից է եղել մեր քայլերին: Գաղափարակից, սկզունքային ընկեր է»:

Մարզպետը նաև ասաց, որ փոխմարզպետին նշանակել է Նիկոլ Փաշինյանը:

Նույն շարքից