Քաղաքական Միջազգային 

Զախարովան խորհուրդ է տվել Կիևին հարգել Ուկրաինայի քաղաքացիների իրավունքները

ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին երաշխավորել Դոնբասի քաղաքացիների օրինական իրավունքները որպես երկրի քաղաքացի։ Այս մասին վերջինս գրել է ֆեյսբուքյան իր էջում, փոխանցում է Լայֆը։

Այսկերպ Զախարովան արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելեսկիի այն խոսքերին, որ Դոնբասում կա երեք տիպի բնակիչներ․ նրանք, ովքեր Ուկրաինայի կողմից են, նրանք, ովքեր Ռուսաստանի կողմից են, և, նրանք, ովքեր «կորցրել են ճանապարհը»։

Ամենակարևոր իրավունքներից մեկը, որից զրկել են Դոնբասի բնակիչներին, ըստ Զախարովայի, քվեարկության իրավունքն է: Սակայն շրջանի բնակիչները չեն կարողացել քվեարկել վերջին նախագահական ընտրություններում:

Բոլոր դժբախտությունների պատճառը, գրել է Զախարովան, Կիևը պետք է փնտրի իր շարքերում:

Նույն շարքից