Հասարակություն 

Պետերբուրգյան համալսարանի ուսանողուհուն սպանած դասախոսը բողոքել է Բուտիրկայի գրադարանի «տխուր» գրքերից

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ուսանողուհու դաժան սպանության մեջ մեղադրվող դասախոս Օլեգ Սոկոլովը տեղափոխվել է Բուտիրկայի կալանավայր: Մոսկվայի հասարակական դիտորդական հանձնաժողովը ստուգել է վերջինիս պահման պայմանները և առաջարկություններ է ներկայացրել: Այս մասին հայտարարել է հանձնաժողովի անդամ Եվա Մերկաչևան:

Նշվում է, որ պետք է վերանորոգվի դասախոսի բանտախցի պատուհանը, ինչպես նաև տրամադրվի մաքրման պարագաներ և գրքեր Բուտիրկայի գրադարանից:

Հանձնաժողովի անդամի խոսքերով, Օլեգ Սոկոլովը բողոքել է ընթերցված գրքերից՝ անվանելով դրանք «տխուր»։ Նա ասել է, որ կնախընտրեր ընթերցել օրինակ՝ «Երեք հրացանակիրներ» գիրքը։

Նշվում է նաև, որ Սոկոլովը չի կարող պահվել առանձին խցում, քանի որ ենթադրաբար, հակված է ինքնասպանության: Սոկոլովի բանտախցում կա ևս մեկ մարդ, ով դատապարտված է սեռական բնույթի բռնի գործողությունների համար, ասել է Մերկաչևան:

Նույն շարքից