Հասարակություն 

Ոստիկաններն ուժ կիրառեցին և բացեցին փողոցը. Կան բերման ենթարկվածներ

Քիչ առաջ ոստիկանությունը, ուժ կիրառելով, բացեց Վազգեն Սարգսյանի փողոցը, որը փակել էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկությունը պահանջող երիտասարդների կողմից:

Ոստիկանությունից արդեն հաստատել են, որ կան բերման ենթարկվածներ, որոնք ազատ կարձակվեն ամենաուշը երեք ժամվա ընթացքում, եթե հանցակազմ չլինի գործողություններում:

Այս պահին փողոցը բաց է, այստեղ գտնվում են մեծ թվով ոստիկաններ:

 

Նույն շարքից