Հասարակություն 

Ակցիայի մասնակից երիտասարդներն ունեն իրավապաշտպանների օգնության կարիքը

Ինչպես արդեն հայտնել ենք, քիչ առաջ ոստիկանությունն, ուժ կիրառելով, բացեց Վազգեն Սարգսյան փողոցը, որը փակել էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդները: Այս պահին հայտնի է, որ բերման ենթարկվածներ կան, սակայն թվի մասին տեղեկություններ չեն հայտնվում:

Ակցիայի նախաձեռնողներից մեկը քիչ առաջ նշեց, որ իրենք որևէ միջոց չունեն իրենց բերման ենթարկված ընկերներին օգնելու համար, ունեն իրավապաշտպանների աջակցության կարիքը. «Մենք բոլորին կոչ ենք անում օգնել, որպեսզի խուսափենք մարդու իրավունքների խախտման դեպքերից»:

Ակցիայի մասնակիցը նաև հայտնեց, որ երթով շարժվելու են դեպի Կենտրոնի ոստիկանական բաժանմունք:

Նույն շարքից