Քաղաքական 

ԼՂՀ կառավարությունը «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ» է ստեղծել

ԼՂՀ կառավարությունն իրա այսօրվա նիստում հավանություն է տվել «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ» ստեղծելու մասին որոշման նախագծին: Հիմնադրամը կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված ոչ առեւտրային կազմակերպություն է, որի  պետական կառավարման լիազոր մարմինը հանդիսանում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:



Որոշումը ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում պետք է իրականացվի հիմնադրամի  պետական գրանցումը,  որից հետո եռամսյա ժամկետում վարչապետի հաստատմանը ներկայացվի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը: Նիստում հաստատվել է հիմնադրամի կանոնադրությունը, որով կկարգավորվի կառույցի գործունեությունը: Վարչապետի խոսքով` հիմնադրամը ստեղծվել է պետական ֆինանսական աջակցությամբ սոցիալական ծրագրեր իրականացնելու, մասնավորապես, արտոնյալ պայմաններով առանձին խմբերի անձանց բնակարանային պայմանների բարելավմանն աջակցելու համար:

Նույն շարքից