Հասարակություն 

24 բերված անձ կա, իսկ բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ չկան. Ոստիկանություն

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդների ակցիայի ցրման արդյունքում 24 բերված անձ կա: Այս մասին քիչ առաջ Analitik.am-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ոստիկանությունից հատուկ նշեցին, որ բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ չկան:

Նշենք, որ բերված անձինք համարվում են վարչական ձերբակալված ու պետք է ազատ արձակվեն ամենաուշը 3 ժամվա ընթացքում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախարար Հարությունյանի հրաժարականը պահանջողները  փակել են Վազգեն Սարգսյան փողոցը:

Նույն շարքից