Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդների և ոստիկանության միջև բախման արդյունքում կա 24 բերված անձ: Նրանք համարվում են վարչական ձերբակալված և պետք է ազատ արձակվեն ամենաուշը երեք ժամվա ընթացքում:
Այս պահին Կենտրոնի ոստիկանական բաժանմունքի մոտ են ԱԺ պատգամավորներ Արման Աբովյանն ու Անի Սամսոնյանը, ինչպես նաև Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:
Արման Աբովյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ փաստացի ուժ է կիրառվել ակցիայի մասնակիցների նկատմամբ, ամեն ինչ խորությամբ ուսումնասիրվելու է. «Անպայման պետք է հանդիպում լինի, երկխոսություն պետք է լինի, նախարարը պետք է լսի ուսանողներին, իսկ եթե չի լսում, այսպիսի իրավիճակներ են լինում»: