Հասարակություն 

Հրաժարվել է մաքրել զուգարանակոնքը․ Ռուս զինվորը մահացել է ծառայության երկրորդ օրը

Ռուսաստանում, Բելգորոդի զորամասերից մեկում, զինծառայության երկրորդ օրը ժամկետային զինծառայող է մահացել: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա, հայտնում է Լենտան։

Մահացածի մայրը հայտնել է, որ նոյեմբերի 28-ին իր 19-ամյա որդին ժամանել է Բելգորոդ և հաստատվել զորամասում: Նույն օրը նա իր ընտանիքին հաղորդագրություն է գրել, որում պատմել է, որ իրեն ստիպում են զուգարանակոնք մաքրել, և նա սկզբունքորեն չի անի դա: Արդեն գիշերը տղան ձայնային հաղորդագրություն է ուղարկել, որում ասել է, որ «կոնֆլիկտ է եղել, և նրան դուրս են բերել խոսելու», իսկ թե ում հետ, չի նշվում։

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 29-ին հրամանատարը զանգահարել է տղայի հարազատներին և հայտնել վերջինիս մահվան մասին: Զինվորականների խոսքով՝ առավոտյան նրա ինքնազգացողությունը վատացել է և շտապօգնության անձնակազմ է կանչվել, սակայն բժիշկները չեն կարողացել որևէ բան անել: Հրապարակումը հավելում է, որ այժմ պարզվում են միջադեպի հանգամանքները:

Նույն շարքից