Իմ հանձնարարությամբ՝ արագ արձագանքման մեկ խումբ այս պահին գտնվում է Ոստիկանության Կենտրոնական բաժնում և ևս մեկ խումբ մեկնել է Էրեբունու բաժին՝ կապված Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն վարչական շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի հետ:
Խմբերին հանձնարարված է ունենալ առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, ուսումնասիրել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը:
Պարզաբանումներ կպահանջվեն նաև Ոստիկանությունից, ինչպես նաև կձեռնարկվեն այլ միջոցներ՝ ըստ տեղում աշխատանքի անհրաժեշտության։
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան