Հասարակություն 

Երիտասարդներին ազատ են արձակում ոստիկանությունից

Ոստիկաններն արդեն սկսել են ազատ արձակել Արայիկ Հարությունյանի պաշտոնանկությունը պահանջող երիտասարադներին, ովքեր ավելի վաղ վարչական ձերբակալման էին ենթարկվել և պետք է ազատ արձակվեն ամենաուշը երեք ժամվա ընթացքում: Այս պահին ազատ է արձակվել 24 բերված անձանցից 3-ը:

Երիտասարադները լրագրողների հետ զրույցում հայտնեցին, որ ոստիկանական բաժանմունքում ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում, սակայն իրենք համաձայն չեն իրենց բերման ենթարկելու հետ:

Երիտասարդները նաև նշեցին, որ այսօրվա դեպքերը ետ չեն կանգնեցնելու իրենց պայքարից՝ Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա:

Նույն շարքից