ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լոնդոնում ՆԱՏՕ-ի հանդիպման շրջանակներում անցկացված պրես-կոնֆերանսի ժամանակ հայտարարել է. «Ինձ դուր է գալիս Թուրքիան, ես լավ եմ ճանաչում նախագահ Էրդողանին: Նա ՆԱՏՕ-ի լավ անդամ է կամ կլինի»:
Նրա խոսքով՝ Թուրքիան և ԱՄՆ-ը լավ գործընկերների օրինակ են. «Մենք միասին աշխատելու լավ փորձ ունենք՝ Ալ-Բաղդադիին վերացնելու օպերացիայի ժամանակ: Թուրքիայի հետ մենք լավ հարաբերությունների մեջ ենք: Թուրքիան վստահելի գործընկեր է»:
Թրամփը քննադատել է նաև ԱՄՆ նախկին նախագահ Օբամային այն բանի համար, որ վերջինը խոստացել է Թուրքիային Patriot հրթիռը, բայց չի վաճառել, ուստի Թուրքիան զենք է գնել Ռուսաստանից:
Թրամփը նշել է, որ Թուրքիային անհրաժեշտ են լավագույն ռազմական ինքնաթիռները: