Հայաստան Քաղաքական 

ԿԳՄՍ նախարարը տրանսգենդերի է ընդունում իր կաբինետում, իսկ իր հետ հանդիպման եկած ուսանողների դեմ ոստիկան է բերել տալիս. պրոդյուսեր

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Անկախ նրանից, որ կրթության ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ ու օրինակ ես կողմ եմ տեխիկական բուհերում հայոց լեզվի դասավանդման նոր ձևաչափի ստեղծմանն ու ներդրմանը, որը ավելի շատ կլինի բանակցային, պայմանագրային ու մասնագիտական լեզվամտածողության դասընթաց, որը պետք է անցնի լուրջ մասնագիտական քննարկում ու նոր ներդրվի, կա մի անհերքելի փաստ:

ԿԳՄՍԵՒՕՖ-ը նախարարը տրանսգենդեռի ընդունում է իր կաբինետում, իսկ իր հետ հանդիպման եկած բողոքող ուսանողներին ոչ միայն չի ընդունում, ոչ միայն չի իջնում հետները զրուցելու թեկուզ մուտքի մոտ, այլ մի գումարտակ ոստիկան է բերել տալիս, որպեսզի պաշտպանի իր «սլուժեբնի» մեքենա, կաբինետ ու 1.500.000 դրամ աշխատավարձ ստանալու իրավունքը»:

Նույն շարքից