Հայաստան Քաղաքական 

Գիտեմ, որ բոլորն էլ տեղյակ են, համոզված եմ նաև, որ այս նորմը չի անտեսվի. Գևորգ Դանիելյան

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են» (Սահմանադրության 15-րդ հոդվածի 2-րդ մաս):

Գիտեմ, որ բոլորն էլ տեղյակ են, համոզված եմ նաև, որ այս նորմը չի անտեսվի:

Կառաջարկեի առնվազն օրենքով սահմանել այնպիսի չափորոշիչներ, որպեսզի յուրաքանչյուր ֆակուլտետ պարտավորված լիներ իր կողմից դասավանդվող մասնագիտությանը համարժեք ու համահունչ հաստատելու Հայոց լեզվի համապատասխան ծրագրեր. արդյունքում կբացառենք անհարկի կրկնությունները, միաժամանակ կերաշխավորենք Սահմանադրության հիմնադրույթի լիարժեք իրացումը և կկանխենք անտեղի տարամեկնաբանությունները ....»:

Նույն շարքից