Ռուսարմինֆո կայքը հայտնում է, որ Ադրբեջանի քաղաքացին տեսահոլովակ է հրապարակել, որում դիմել է Իլհամ Ալիևին:
Տեսահոլովակում Այսել Մուստաֆաևան հայտարարել է, որ Ադրբեջանում արդարության պակասի և տիրող անտանելի իրավիճակի պատճառով պատրաստվում է արտագաղթել Հայաստան:
«Ոչ մեկից օգնություն չեմ ուզում, այս դիմումով հայտնում եմ, որ գնել եմ տոմսեր և դեկտեմբերի 5-ին լքելու եմ Ադրբեջանը և տեղափոխվեմ Հայաստան», - ասել է նա:
Ադրբեջանուհին նշել է նաև, որ բազմիցս փորձել է դիմել Ալիևին, սակայն արդյունքում կալանավորվել է ոստիկանության կողմից:
Մուստաֆաևան խնդրել է իրեն դավաճան չանվանել, քանի որ «ինքը չի վաճառել երկիրը, այլ չինովնիկները»: