Հայաստան Քաղաքական 

Ինչու՞ է ԻՄ քայլի պատգամավոր Քրիստինե Պողոսյանը Դավիթ Տոնոյանի նկարը տեղադրել իր հեռախոսի էկրանին

Ըստ Aravot.am-ի՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը իր հեռախոսի էկրանին դրել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նկարը: Նկատելով դա՝ Aravot.am-ը պատգամավորին հարցրել է՝ ինչո՞ւ է Տոնոյանի նկարը դրել, այդ հանձնաժողովից է, դրա՞ համար, թե՞ նա ինչ-որ սիմվոլ է իր համար՝ Քրիստինե Պողոսյանը նախ ի պատասխան միացրել է հեռախոսը ու ցույց տվել, որ այս անգամ էլ Նիկոլ Փաշինյանի նկարն է տեղադրել:

Նրա խոսքով՝ «Դավիթ Տոնոյանին համարում եմ շատ ուժեղ նախարար: Վստահաբար կարող եմ ասել, որ Վազգեն Սարգսյանից հետո մենք վերջապես ունենք մի նախարար, ումից դողում են դրսում, վստահաբար դա կարող եմ ասել, իրեն շատ հարգում եմ, ողջունում եմ բոլոր այն քայլերը, որ նա անում է, բարեփոխումները բանակի ոլորտում, իսկ պարոն Փաշինյանը, ոչ մեկի համար գաղտնիք չի, 15 տարուց ավելի ես իրեն համարել եմ այն քաղաքական գործիչը, ում հետեւից քայլել եմ եւ ում խոսքն իմ համար ուղենիշ է եղել, թե ինչպիսի քաղաքական գործիչ պետք է լինել: Ոչ մեկից դա երբեք չեմ թաքցրել»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից